խելախօսային


Նորայր Չիլինգարեան

Վերջերս երկու հրապարակում ա աչքովս ընկել՝ ուր երկու լուսանկարիչն էլ արտայայտւում էին այն մասին, ինչպէս խելախօսները փոխեցին լուսանկարչութիւնը։ Մէկը՝ Վիմ Վենդերսն ա, միւսը՝ Ջոել Մէյերովիցը։

Այս ԲիԲիՍի֊ի թողարկած տեսանիւթում, Վենդերսն ասում ա, որ խելախօսները սպանել են լուսանկարչութիւնը։

— Ես հաւատում եմ, որ բոլորը լուսանկարիչ են։ Բոլորս միլիարդաւոր նկարներ ենք անում՝ լուսանկարչութիւնը աւելի կենդանի ա, քան երբեւէ, ու միեւնոյն ժամանակ, աւելի մեռած, քան երբեւէ։

Հեռախօսախցիկների երկրպագու չի՝

— Այֆոնով արած լուսանկարների խնդիրն այն ա, որ դրանք ոչ ոք չի տեսնում։ Նոյնիսկ նրանք, ով նկարում են։ Ու իհարկէ այդ նկարները չեն տպում։

Լրագրողի հարցին, արդեօք այսօր հասանելի թուանշային թեքնոլոգիաները, ասենք յաւելուածները, զտիչները, չեն տալիս աւելի շատ ստեղծագործական հնարաւորութիւններ, պատասխանել ա՝

— Իմ փորձից գիտեմ, որ ինչքան քիչ հնարաւորութիւն ունես, այնքան աւելի ստեղծագործական պէտք ա դառնաս։ Գուցէ այն, որ կարող ես ամէն նկարը դարձնել իր հակապատկերը, պարտադիր չէ որ ստեղծագործական լինելու նշան ա։

Սելֆիներից՝

— Ինքս էլ եմ սելֆիներ անում, իհարկէ, բայց դա լուսանկարչութիւն չի։ Հայելու մէջ նայելը լուսանկարչութեան ակտ չի։

Նկար խմբագրելու մասին՝

— Լուսանկարչութիւնը ստեղծուած էր որպիսի լինի մի տեսակ աւելի ճշմարիտ վկայութիւն, քան գեղանկարչութիւնն էր։ Սակայն այլեւս կապուած չէ ճշմարտութեան հասկացութեան հետ։ Մարդիկ նայում են նկարներ ու մտածում՝ ինչ֊որ բան ա արուել դրանց հետ։

Նիւթն ամփոփում ա ձեւակերպելով մի պահանջ՝

— Ես փնտրում եմ նոր բառ, որը կը նկարագրի այս նոր գործընթացը, որն այնքան նման ա լուսանկարչութեանը, բայց այլեւս լուսանկարչութիւն չի։

Իսկ սա Գարդիան֊ի տեքստն ա՝ Լուսանկարչութեան լեգենդ Ջոել Մէյերովիցը՝ հեռախօսները սպանել են փողոցի գրաւչութիւնը, ուր Մէյերովիցն անդրադառնում ա հեռախօսներին, բայց այլ կողմից։

Նկարը բազմազան տեսքերի ու գաղտագողի հայեացքների ցանց ա։ «Վաթսունականներին ու եօթանասունականներին դուք կարող էիք նայել իմ փողոցային լուսանկարենրը եւ հետեւել մարդկանց աչքերին, գծերը որոնցից տանում են այլ մարդկանց աչքերի, ստեղծելով այս ուժային դաշտերը»։

Այսօր, ըստ Մէյերովիցի, փողոցը մեռած ա․ «Ոչ մէկ այլեւս չի նայում իրար։ Բոլորը սոսնձուած են իրենց հեռախօսներին»։ Բայց փողոցային լուսանկարչութիւնը դեռ գոյատեւո՞ւմ ա։ «Այն գոյութիւն ունի, բայց ոչ այնպէս, ինչպէս ես եմ սովոր։ Լաւագոյն փողոցային լուսանկարիչներն այսօր ցոյց են տալիս գովազդային պաստառներով թզուկացուած մարդկանց։ Փողոցը կորցրել ա իր ոգին։»